Մեր պատմութիւնը
Մկնիկ աշխատանոցը հիմնուել է 1990 թուականին Փարիզում, մի խումբ ծնողների կողմից, իրենց հայախօս երեխաների համար: Իր կարեւորագոյն նպատակը սփիւռքահայ երեխայի հայախօսութիւնը հաճելի եւ ընտանեկան մթնոլորտում ապրեցնելն է, որպէսզի երեխաները բնական պայմաններում եւ մայրենի լեզուով յայտնաբերեն իրենք իրենց եւ իրենց շրջապատող աշխարհը: Մեր վարիչ-ուղեկիցները հիմնականում աշխատանոց յաճախող երեխաների ծնողներն են, ովքեր ձգտում են իրենց երեխաներին փոխանցել հայոց լեզուն եւ մշակոյթը ՝ ինչպէս աշխատանոցի, այնպէս էլ ընտանիքի շրջանակներում:
Մեր սկզբունքները
Մեր աշխատանոցները նախատեսուած են երիտասարդ հայախօսների համար՝ մանկապարտէզից մինչեւ դպրոցի վերջին տարին: Մկնիկում հաղորդակցութեան լեզուն հայերէնն է։ Հայերէն լեզուի ուսուցումը սակայն ինքնանպատակ չէ, լեզուն աշխարհաճանաչողութեան միջոց է: Մեր նպատակն է երեխայի համար ստեղծել բնական ընկերական միջավայր, որպէսզի լեզուի գործածութիւնը դառնայ անմիջական եւ ինքնաբուխ՝ որպէս զգացմունքների, մտածողութեան եւ ստեղծագործութեան լեզու: Մշակութային ծրագիրը, հաւաքոյթները եւ ճամբորդութիւնը իրականացւում են ըստ հայ աւանդական տօնացոյցի, տօնախմբութիւններն ու հանդէսները կրթամշակութային աշխատանքների շարունակութիւնն են: