top of page
Ateliers hebdomadaires

Մեր կրթական գործունէութիւնը

Մենք աշխատում ենք հայկական Սփիւռքի երկլեզու երեխաների հետ (3-18 տարեկան) եւ մեր նպատակն է հարստացնել երեխաների հայոց լեզուի բառապաշարն ու մշակութային գիտելիքները: Մենք ձգտում ենք երեխաների ընտանեկան առօրեայ բառապաշարը հարստացնել եւ հասցնել լեզուի առաւել լիարժէք տիրապետման մակարդակի, որի շնորհիւ երեխաները կկարողանան ինքնավստահօրէն արտայայտուել տարբեր թեմաների շուրջ` մշակոյթ, գիտութիւն, պատմութիւն, փիլիսոփայութիւն եւ այլն:

Շաբաթօրեայ աշխատանոց

Ամէն շաբաթ օր, օրուայ երկրորդ կէսին, մենք աշխատում ենք երկլեզու երեխաների համար ստեղծել խթանող միջավայր, որտեղ նրանք կարող են յայտնաբերել նոր հորիզոններ, զարգացնել իրենց ստեղծագործական եւ քննադատական մտածողութիւնը, եւ այդ ամէնը՝ հայերէն լեզուով:

 

Կրթական ծրագիրը ընթանում է ֆրանսիական Ազգային կրթութեան ծրագրին հնարաւորինս համահունչ։ Մկնիկում հաւասարապէս ներկայ են հայերէնի երկու գրական տարբերակները՝ արեւմտահայերէնը եւ արեւելահայերէնը։ Ուսուցումը դասական ուղղագրութեամբ է։

Atelier octobre

Արձակուրդային աշխատանոցներ

Յատուկ հինգօրեայ ծրագիր դպրոցական արձակուրդների ընթացքում

 

Հոկտեմբերի եւ փետրուարի արձակուրդների ընթացքում երեխաները զբաղւում են լուսանկարչութեամբ, նկարչութեամբ, թատրոնով, երաժշտութեամբ, կաւագործութեամբ, գիտութեամբ, լեզուախաղերով, ճատրակով, խոհարարութեամբ, աշխարհագրութեամբ եւն:  Ամէն աշխատանոցի համար կազմւում է յատուկ ծրագիր, հրաւիրւում են նաեւ դրսից մասնագէտներ:

Voyage 2019

Ճամբորդութիւն

Հինգ օր բնութեան մէջ

Համբարձման շաբաթուայ ընթացքում կազմակերպւում է ուղեւորութիւն Փարիզից դուրս, բնութեան գրկում, որին մասնակցում են նաեւ ծնողները:
Երեխան իր հանգիստն անցկացնում է հայկական ընտանեկան միջավայրում։ Ըստ նախապէս մշակուած ծրագրի՝ կազմակերպում են զբօսանքներ բնութեան գրկում, նկարչութեան, թատրոնի, խոհարարութեան, եւ բազմաթիւ այլ աշխատանոցներ:

bottom of page