top of page
Ateliers hebdomadaires

Մկնիկի կեանքը

Ծանօթացէք Մկնիկի երիտասարդների յօդուածներին եւ ստեղծագործութիւններին

Mgnig | Մկնիկ

Գնդակ

Dernière mise à jour : 14 août 2022

Ես փոքրիկ շունիկ էի այդ ժամանակ։ Մեն-մենակ էի ապրում մի նստարանի տակ՝ իմ քաղաքի այգում։ Այնտեղ գիշերները շատ դանդաղ էին անցնում։ Մրսած, սոված, մենակ՝ ես շատ քիչ էի քնում։


Մի օր մի կին եկաւ։ Նա ցանկացաւ իմ նստարանի վրայ նստել։ Ես վախեցայ ու փախայ իրենից։ Կարծում եմ, որ նա տեսաւ։ Լուրերը կարդաց ու գնաց։

Գիշերը մենակ էի քնում։

Կինը ամէն օր գալիս էր։ Ամէն օր նոյն տեղը նստում էր եւ նոյն բանն անում. կարդում էր։ Մի անգամ ինձ մօտեցաւ։ Ես այդ օրը մազերս չէի սանրել, ամաչեցի ու հեռացայ իրենից։ Նա հասկացաւ ու տուն գնաց։


Միւս օրը՝ կինը եկաւ, ձեռքի մէջ՝ մի առարկայ։ Մօտեցաւ ու ինձ տուեց։ Յետոյ նստեց իր տեղը եւ կարդաց։


Ես նայեցի, թէ ինչ էր բերել ինձ։ Գնդա՜կ։

« Գիտե՜մ այդ խաղը - մտածեցի ես։ Ուզում է, որ գամ նրան հետ տամ, որ ինքը ինձ հետ գցի, որ գամ հետ տամ նրան, ու այդպէս մինչեւ հոգնածութիւնից մեռնեմ։ Բայց ինձ հետ նման խաղեր չեն անում։ Ուղղակի գալու եմ իրեն տամ գնդակը ու քնեմ ինձ համար»:

Եկայ բերեցի գնդակը։ Նա ինձ հետ գցեց։

« Սա իմը չէ, գնամ հետ տամ իրեն»:

Եկայ բերեցի գնդակը։ Նորից ինձ հետ գցեց։

« Ոչինչ եթէ այդ խաղը ամբողջ օրը տեւի: Ես վերջում կը յաղթեմ»:


Ժամը 10-ին էր խաղը սկսուել։ Երեկոյան ժամը 9-ին վերջացաւ։

Լաւ ժամանակ էինք անցկացրել երկուսով։

Զաբելը (այդ կնոջ անունն էր) ամէն օր էր գալիս։ Շփուում էինք, խաղում էինք, ուտում էինք, մէկ-մէկ էլ միայն իրար նայում էինք։ Շատ հաւես օրեր էինք անցկացնում։

Մի օր, երբ Զաբելը գնաց տուն, ես նրա հետեւից եկայ։ Նա չգիտէր։ Իր տունը տեսայ, բայց դրսում մնացի։ Ուզում էի նրան զարմացնել, երբ առաւօտեան ինձ տեսնէր։

Դրսում փոթորիկ եղաւ։ Ցուրտ էր ու թաց։ Գնացի աղբի մէջ թաքնուեմ ու Զաբելին սպասեմ։ Բայց նա այգի գնաց, կարող է ինձ էր փնտռում։ Շատ տխուր դէմքով հետ եկաւ, մտածում էր, որ ես մահացել եմ։ Գնդակս իրեն գցեցի, որ հասկանայ ուր եմ։ Նա տեսաւ, հասկացաւ ու ինձ գտաւ ։ Ինձ հրաւիրեց տուն, չորացրեց ու կերակրեց։ Ինձ համար փոքր տեղ պատրաստեց, որ քնեմ, բայց իրենից շատ հեռու էր, ուրեմն եկայ Զաբելի մահճակալի վրայ։

Էլ մենակ չքնեցի։


Հեղինակ՝ Նատալի Շահնազարյան



Նկարիչ Կուօժինկի «Փոթորիկ» անձայն գրքի պատկերներից ոգեշնչուած պատմութիւն:



Հրատարակուել է Մկնիկ աշխատանոցի 2021-22 ուսումնական տարուայ թերթում:




29 vues0 commentaire

Posts récents

Voir tout

Comments


bottom of page